Սեդրակ Սարգսյան ֊ Բանաստեղծություններ

ՊԱՏՎԵՐ

Պ

Չայրե՛ք  իմ  սիրո  նամակն  առաջին,

Խոստովանքս  ջերմ  Դուք  պահե՛ք   ծածուկ,

Ինքնաայրում  է  և  սրտի  արցունք,

Պատասխան  է  այն  Ձեր  այրող  հարցին:

 

Թող  մնա  թեկուզ  մոռացված,  անհայտ,

Անօդ  մի  արկղի  անկյունում  անկարգ,

Թող  մնա՛,  թեկուզ  երբեք  չկարդաք,

Բայց  գոնե  Ձեզ  մոտ … ոչ  ինձ  պես  անջատ:

 

Ու  եթե  մի  օր  մեկին  հարս  դառնաք,

Իմ  կյանքին  բերեք  ավեր,  անկում,  ցավ,

Ա՜խ,   մի՛  մոռացեք  նամակն  այդ,  բնավ,

Այրե՛ք, շաղ  տվեք  իր  մոխիրը  տաք,

Այրե՛ք,  բայց  պահե՛ք  սրտում  հիշատակ:

ՄԻԱՅՆ ՄԻ ԲԱՆ Է ՓՈԽՎԵԼ

Մ

Նույնն  է  քաղաքը,  գիտե՛մ,

Այգին,  փողոցը  Ձեր  շեն,

Քո  ձեռքերով  խնամված

Ծաղկանոցը  տան  դիմաց:

 

Նույնն  է  մարդկանց  առօրյան,

Գործերը,  հոգսերն  անգամ,

Հի՜ն-հի՜ն  վերքերն  անամոք,

Նույն  դեմքերը  մտահոգ:

 

Փոխվել  է  միայն  մի  բան,

Ա՜խ  քո  կյանքը  հավիտյան,

Ուր  չկա  քո  «բարեկամ»

Կանաչաչյա  այն  տղան:

ՄԵԿ ԷԼ Ե՞ՐԲ ԵՄ ՔԵԶ ՏԵՍՆԵԼՈՒ

Մ

Մեկ  էլ  եր՞բ  եմ  քեզ  տեսնելու,

Ա՜խ  ո՞ր  տարում, ա՜խ  ի՞նչ  դարում,

Չէ  որ  տարբեր  ճամփաներում

Մոլորվել  ենք ՝ թե՛  ես, թե՛  դու:

 

Թե՞  դու  արդեն  գիտես,  անգի՛ն,

Ճանաչում  ես  քո  բախտակցին,

Մինչդեռ  ես  լուռ  սիրո  ճամփին

Սպասում  եմ  քո  արձագանքին:

 

Սիրտս  լավը  էլ  չի  հուշում,

Շատ  բան  թողել՝  չեմ  էլ  հիշում,

Երբ  տերևն  է  ծառից  խշշում,

Ո՞վ  չգիտե՝  մա՛հ  է, աշու՛ն:

 

Մեկ  էլ  ե՞րբ  ենք  հանդիպելու

Իրար՝  առանց  նախատելու,

Ե՞րբ  ենք  մենք  էլ  զույգ  կոչվելու՝

Ա՜խ  ո՞ր  տարում, ա՜խ  ի՞նչ  դարում:

ՀՈՒՅՍ

Հ

Դու   գնացիր  և իմ  սրտում  չկա   հանգիստ,  չկա  դադար,

Պաշտպանված  էի  ինձ  համարում, հիմա  հոգսիս ո՞վ  է  սատար,

Ա՜խ  ուզում  եմ  ճամփա  ելնել  մի  նոր  աշխարհ   հեռու՜, անդա՜րձ,

Ուր  ինձ  ոչինչ  չի  հիշեցնի, թե  գարունս  կիսատ  մնաց:

Էլ  չե՛մ  տխրի, ամեն  օրս  պիտի ապրեմ   որպես մի  տոն,

Իմ  կեղևից  ես  դուրս  կգամ՝  դեպի  անչափ  մի  հորիզոն, 

Դու  մի՛  կարծիր, թե միակն  էիր, էլ սեր չկա քեզնից   բացի,

Կգա   վաղը,  դուռ  կբացի   ճառագայթը  լուսաբացի:

ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ

Ե

Երեկ  իմն  էիր  ամբողջովին

Եվ  ես  կարող  էի  դիմանալ

Թե  ծարավին  և  թե  սովին:

 

Այսօր  ունեիր  անակնկալ.

Երանի  թե  չասեիր  երբեք,

Ես  չէի  ուզում  այն  իմանալ:

 

Սե՛ր  մարդուն  մարդ  պահող  տարերք,

Դու  քաղցր  խոսք  սիրաշշունջ,

Արդյո՞ ք  պետք  էր,  որ  բաժանվեինք:

 

Դու  ինձ  տվիր  հոգի  և  շունչ,

Ու  երգերիս  նոր  թափ  տվիր,

Ինքդ  սակայն  մնացիր  մունջ:

 

Օրհնում  եմ  քեզ,  ուրա՛խ  եղիր …

ԻՄ ՍԻՐՈ ԿՈՒՌՔԻՆ

Ի

Ձեր  մասին  խոսելն  այնքա՜ն  դժվար  է,

Չէ  որ  մեր  միջև  ամբողջ  մի  դար  է

Եվ  լուսատարի:

Եվ  ցավոք  նաև  այնքա՜ն  ցավոտ  է.

Ատամից  զրկված  մանուկն  երևի

Խոսելիս  չի  զգա  մի  ցավ  այնպիսի,

Որպիսին  ես  եմ  զգում  այս  պահին:

Խոսքս  չգտավ  ջերմ  ընդունարան,

Ձեզ  համար  հին  էր, շատ  սովորական,

Անզոր՝  բացելու  Ձեզ  տանող  ճամփան:

Լոկ  արցունքներս  գտան  հանգրվան

Իմ  տողերի  մեջ՝  թղթերի  վրա,

Եվ  սա  է  միայն  ինձ  մխիթարանք,

Որ  Դուք  երբևէ  դրանք  կկարդաք,

Որ Դուք  կլինեք  թարգմանը  դրանց,

Այն  արցունքների՝  Ձեզ  համար  թափված:

Ձեզ, որ  խառնել  եմ  իմ  երգ  ու  կյանքին,

Այժմ  սիրում  եմ  ավելի  ուժգին,

Եվ  սիրով  մի  նոր՝ խե՛նթ, անհնարի՛ն

Ու հիվանդագի՛ն…

Ա՜խ  քարե  սրտով  օրիորդ  մարմարե,

Ձեր  մասին  խոսելն  այնպե՛ս  դժվար  է:

Իմ կյանքի ընծա, դու քույր սրտակից

Ի

Իմ  կյանքի  ընծա,  դու  քույր  սրտակից,

Ե՛կ  ու  ազատի՛ր  ինձ  այս  կրակից,

Տե՛ս  այս  վիճակս  խիստ  անմխիթար,

Գրկի՛ր  ինձ,  փրկի՛ր,  քո  եդեմն  ինձ  տար:

Եվ  դու  մի՛  կարծիր  ինձ  խեղճ  ու  անճար,

Աշխարհն  ուղղակի  այսօր  շատ  է  չար,

Երանի  նրան,  հազար  երանի,

Ում  վերքերն  այսօր  ունեն  սպեղանի,

Ով  տառապում  է  սիրային  տենդով,

Ում  բախտն  է  ժպտում,  գրկում  ապահով…

Դու  էլ  ինձ  սիրիր  սիրով  ջերմ, լրիվ,

Ա՜խ  կիսատ  սերը … կոտրած  մի  անիվ,

Դու  ինձ  թևե՛ր  տուր  գալիքի  համար,

Որ  ես  չափսոսա՛մ  չարածիս  համար:

Լինել  երջանիկ՝  բոլորն  են  ուզում,

Եվ  նամանավանդ  տարիքում  հասուն.

Լոկ  դու  ես  կարող  փրկել  վարակից,

Ինձ  հեռու  պահել  սպիտակ  մազերից,

Իմ  կյանքի  ընծա,  դու  քույր  սրտակից,

Արի՛,  բաժին  հան  քո  այդ   կրակից:

Չեն կաշառի ինձ ոչ մի կերպ

Չ

Օ՜ թագուհի  հարահմա,

Անգամ  քարերն  ադամանդյա

Չեն  կաշառի  ինձ  ոչ  մի  կերպ,

Որ  սառչեմ  Ձեր  սիրո  հանդեպ:

Եվ  Ձեր  պահանջը  անարդար,

Պիտի  մնա  միշտ  անկատար.

Ձեզ  մոռանա՞լ… երբե՛ք, երբե՛ք,

Այդ  չեմ  կարող՝  ինձ  հասկացեք:

Ես ի՞նչ անեմ

Ե

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ,
Քեզ սրտիցս ո՞նց հանեմ,
Դու իմ սիրո առասպել,
Քեզ միշտ պատրաստ եմ սպասել,
Ինչպես կարապն իր զույգին ՝
Սիրով անանց և ուժգին,
Մինչև մահ հավատարիմ:

Թող ուրիշը գա

Թ

Մի՛ սպասիր, որ նա
    Հրաշքով կգա…
Ինչպես ամռան մեջ
    Ձյան կտոր չկա,
Իր սրտում էլ, ա՜խ,
    Սիրո հետք չկա: 


Դու քեզ խաբեցիր
    Ինքնագոհ, վստահ,
Բա՛վ է, թո՛ղ, հե՛տ կաց
    Սիրուց աղջկա:


Աստղերը շատ են.
    Բախտին հավատա,
Սրտում նոր տեղ բաց ՝
    Թող ուրիշը գա:

Անհույս հեռակա

Ա

Ես գալու եմ:Գիտեմ, անգի՛ն,

Ոտք չդրած դեռ Ձեր շեմքին՝

Ինձ Մերժումն է հանդիպելու:

 

Ծնողներդ քո փոխարեն՝

«Քեզ հավասար գտի՛ր», -կասեն,-

«Մենք քեզ աղջիկ չունենք տալու»:

 

Եվ ինչքա՜ն եմ ես զղջալու,

Կուրծքս հազար քարի տալու,

Մոռանալու ճար փնտրելու:

 

Ու նորից հետ եմ դառնալու

Իմ աշխարհը… երազելու,

Ուր երջանիկ ենք… ես ու դու:

Մեկը չեղավ

Մ

Մեկը չեղավ՝ 

           բախտն իր տեսներ 

                       աչքերիս մեջ կապուտակ,

Մեկը չեղավ՝ 

         աստղ փնտրեր, 

                 աստղ դառնար երկնիս տակ,

Ա՜խ ծաղիկներ 

                հազարանուն՝

                         ամեն կողմում սփռված,

Մեկին քաղել 

                  Աստծո կամոք 

                                    մի՞թե բախտ չէ վիճակված:



 

Ե՞ՐԲ ԿԼԻՆԻ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ

Ե

Ինձ  ե՞րբ  պիտի  հավատ  տաք՝

Մինչ  մահ  սպասեմ անհամբեր,

Ինչպես  ասեմ՝  հավատաք,

Դուք ուրիշ  եք, դուք՝  տարբեր:

Գնում  եք  նոր  արկածի՝

Թողած  մեկին  այս  խռով,

Էլ  ո՞վ  բերի  ինձ  դարձի

Դեպի նոր  կյանք՝  իր  կյանքով:

Ա՜խ, սիրելիս, Ձեր  դասի

Մարդկանց  օտար  են  հավետ

Ինչ  գրեցի  Ձեր  մասին

Եվ ինչ  գրեմ  այսուհետ:

Դուք ուրիշ  եք, դուք՝  տարբեր,

Բայց  չխղճաք  ինձ  հանկարծ,

Գլխիս  դարսվել  են  ամպեր,

Էլ  ե՞րբ  սիրեք  ինձ  սրտանց: 

Երգի՛ր , խաղաղ  իմ  թռչնակ,

Կարոտ  եմ  Ձեր  հին  երգին,

Ա՜խ  ե՞րբ  պիտի  ինձ  մոտ  գաք՝

Ձիթենու  ճյուղ    Ձեր  ձեռքին:

ԵՍ Ի՞ՆՉ ԱՆԵՄ

Ե

Ես   ի՞նչ  անեմ, ի՞նչ  անեմ,

Քեզ   սրտիցս  ո՞նց  հանեմ,

Դու  իմ  սիրո  առասպել,

Քեզ  միշտ  պատրաստ եմ  սպասել,

Ինչպես  կարապն  իր  զույգին ՝

Սիրով  անանց  եվ  ուժգին,

Մինչև  մահ   հավատարիմ:

ՆԵՐԻ՛Ր, ՄԱՅՐԻ՛Կ

Ն

Ների՛ր, մայրի՛կ, որ  այդքան,

Այդքան  շատ  եմ  չարչարել,

Դա  լոկ  մի  խաղ  էր  մանկան,

Որ  քեզ  ցավ  է  պատճառել:

 

Չգիտակցված  է  եղել

Ամեն  վարմունք ու  արարք,

Սխալ  ճամփաս դու  ուղղել,

Մեղքս  ներել  ես  արագ:

 

Մայրի՛կ, ների՛ր, հիմա  էլ

Նույն  սխալներն  եմ  գործում,

Չէ՛, կյանքը  ինձ  չի  շտկել

Եվ  զղջումն  է  քարկոծում:

 

Ոգիս  հիվանդ  է  ու  թույլ,

Օգնության է  կարոտ  դեռ,

Չի՛ք  լույսի  ոչ  մի  նշույլ,

Դու ես  միայն  հույսս ջեռ:

 

Կանգնած  բախտին դեմ  առ  դեմ,

Կարոտ  դեմքիդ արևառ,

Մայրի՛կ, ինչպե՞ս  չգիտեմ

Զսպեմ  կարոտս  խելառ:

 

Ա՜խ  գալու  եմ: Այս անգամ

Անսխալ  եմ  քայլելու,

Թեկուզ  լինեմ  արնաքամ՝

Միշտ  քեզ  եմ  հետևելու:

ԴԱՐՁՅԱԼ ԿԱՐՈՏՈՎ

Դ

Չգիտեմ՝  բախտը  ու՞ր  կտանի,

Ո՞ր  ափը  կձգի  երկուսիս,

Մեզ  գուցե  իրարից  նա  զատի,

Քեզ  տանի  հարավ, ինձ՝  հյուսիս:

 

Եվ այնժամ, երբ  ես  ցուրտ  բևեռում

Կհիշեմ  քո  դեմքը  դեռ  լուսե,

Երգս  չի  լռեցնի  ո՛չ  հեռուն,

Ո՛չ  ցուրտը կամ  սև  հողմը  ձյունե:

 

Եվ սերդ, ա՜խ  նույնպես  չի  սառի

Իմ  սրտում թեկուզ  և  մի  վայրկյան,

Ես  անունդ հավերժ  ձյուներին

Կգրեմ՝  մինչ  լինեմ  արնաքամ:

 

Թող  ասեն՝  ձեր  բախտը  չբերեց,

Դուք  իրար  համար  չէիք  ստեղծված,

Մենք, անգի՛ն, հո  գիտենք՝ չկա  վերջ

Կրակին՝  սրտերի մեջ  բացված:

 

Դու  ինձ  կսպասես  միշտ, այնպես չէ՞,

Խենթ  աղջիկ  իմ, հավերժ  առեղծված,

Դու՛  պիտի  ջերմացնես  սիրով  ջեռ

Աչքերս՝  արևին մոռացած:

 

Չգիտեմ՝  բախտը  ու՞ր  կտանի,

Եվ  ինչպե՞ս կվարվի  նա  մեզ  հետ,

Հավատն  իմ  ոչի՛նչ  չի  սպանի.

Մենք  իրար  չե՛նք  ասի  հրաժեշտ:

ՄԵԿ ԷԼ ԵՐ՞Բ ԵՄ ՔԵԶ ՏԵՍՆԵԼՈՒ

Մ

Մեկ  էլ  եր՞բ  եմ  քեզ  տեսնելու,

Ա՜խ  ո՞ր  տարում, ա՜խ  ի՞նչ դարում,

Չէ  որ  տարբեր  ճամփաներում

Մոլորվել  ենք ՝ թե՛ ես, թե՛  դու:

 

Թե՞  դու  արդեն  գիտես, անգի՛ն,

Ճանաչում  ես  քո  բախտակցին,

Մինչդեռ  ես  լուռ  սիրո  ճամփին

Սպասում  եմ  քո  արձագանքին:

 

Սիրտս  լավը  էլ  չի  հուշում,

Շատ  բան  թողել՝  չեմ  էլ  հիշում,

Երբ  տերևն է  ծառից  խշշում,

Ո՞վ  չգիտե՝ մա՛հ  է, աշու՛ն:

 

Մեկ էլ  ե՞րբ  ենք  հանդիպելու

Իրար՝  առանց  նախատելու,

Ե՞րբ  ենք  մենք  էլ  զույգ  կոչվելու՝

Ա՜խ  ո՞ր  տարում, ա՜խ  ի՞նչ դարում:

ԴՈՒՔ ԻՆՁ ՆԵՐԵՑԵՔ

Դ

Դուք  ինձ  ներեցե՛ք՝ մա՛յր  և  հայրենի՛ք,

Դուք  եք  ինձ  ծնել,  եղել  զորավիգ,

Եվ  դուք  արարել աշխարհը  հոգուս,

Բայց  ջանքս  ամբողջ, քնարս  թեկուզ

Ծառայում  է  մի  հպարտ  աղջկա,

Ով  ներշնչանքիս  երկինքն է  պարզկա.

Ա՜խր  հասկացե՛ք՝  ինձ  պոետ  դարձրեց

Անսեր  աղջկա  ժպիտը  անկեղծ:

                              

                               Բայց  իմ  երգերը  նրան  չեն  գերում,

                               Ուշացման  համար  նա  չունի  ներում,

                               Ու  հոգիս  նորից  հեռվում դեգերում,

                               Իր  մասին  սակայն  ինձ  լուր  չի  բերում:

 

Դուք  ինձ  ներեցե՛ք՝ մա՛յր  և  հայրենի՛ք,

Ա՜խ  զուր  է  եղել  ամեն  ջանք  ու  ճիգ,

Նա  իմ  իդեալն էր՝  մաքուր  ու  անկիրք,

Որ  գագաթ  դարձավ ու  տենչ  անառիկ,

Տրորեց  սիրտս,  անցավ, թողեց  հետք,

Ու  անլաց  թաղեց  ինձ  երգերիս հետ:

                              

                              Գուցե  իզուր  էր  ամբողջ պոեզիան,

                              Ա՜խ  գուցե  լոկ  ձեր  սերն  է  անսասան,

                              Մա՛յր  եւ  հայրենի՛ք՝  հար  սեր  սրբազան,

                              Վաղը  ձեզ  պիտի  երգի  իմ  մուսան:

ՄՈՌԱՑՈՒԹՅԱՆ ԳԵՏՈՒՄ

Մ

Օ՜  ամեն  ինչ  մոռացության  տուր,  Լեթե՛,

Սերն  իմ  անսեր, անցյալ-ներկան, ինչ  որ  է,

Քո  անունը, հոգի՛ս ,  հավետ ինձ  հետ  է.

Ես  վախենամ՝  անգամ  Լեթեն  անզոր  է:

 

Ես  դառնության  գավաթից լուռ  կխմեմ,

Մահվան  հետքով  քո  ջրերին  կհասնեմ,

Անգամ  մի  պահ  չեմ  հապաղի … կընկղմվեմ,

Քո  մահ-սերը  ինձ  թող  լինի  ապավեն:

 

Ինչ  որ  անցավ՝ հիմա  արդեն  հեքիաթ է,

Ա՜խ  եղածը  մոռացության տուր,  Լեթե՛,

Սերն  իմ  անխինդ, անցյալ-ներկան, ինչ  որ  է,

 Սևով  սրբի՛ր իր  անունը  արծաթե…

 Ա՜խ  մի՛  լռիր,  խոսի՛ր, սիրտս վհատ  է,

 Մի՞թե  դու  էլ  իր  դեմ  անզոր  ես,  Լեթե՛: 

 

 

*** Լեթե ֊ մոռացության գետը, գտնվում է Ալյասկայի թերակղզում

ԱՆՀՈՒՍՈՒԹՅՈՒՆ

Ա

Այս  անորոշ  օրերի  մեջ

Ի՞նչ  եմ  զգում  ես  Ձեր  հանդեպ,

Ես  մոլորվել  ինքս  իմ  մեջ,

Ու՞ր  եմ  գնում, ինչու՞  և  ե՞րբ:

Թե  վիճակս  ունի  անուն՝

Անհուսություն  պիտի  կոչես,

Թե  գալիքը  դուռ  չի  բացում՝

Լավ  է  լռել … մեռածի պես:

Որոշել  եմ  հաստատապես՝

Ինքս  իմ  մեջ  էլ  չեմ  փակվի,

Ձեր  գոց  դուռը  զուր  չեմ  բախի.

Թողնել  ամեն  բան  պարզապես …

Ա՛յս  է  հուշում ձայնը  ցավի:

ՀԵՌԱՎՈՐ ԿԱՐՈՏ

Հ

Ինձ մոռացել են արդեն երևի

Հողում հարազատ՝ գյուղում հայրենի,

Եվ ժամանակի ներկա-բացական

Արձանագրել է,  որ այնտեղ չկամ:

 

Թող որ մոռանան իմ պես անպետքին,

Չէին էլ ճանաչում շատերը կարգին,

Իրենց ի՞նչ մեկի բախտը հեռավոր,

Խոսքս ի՞նչ անեն,  գո՛րծ է հարկավոր:

 

Գյուղի մատուռը մոտ է օջախիս՝

Հավատի տունը,  դարմանը ախիս,

Իսկ մի քիչ այն կողմ՝ եզրին ձորակի,

Ահա   «Ծակքարը» ՝ քա՛րը հրաշքի:

 

Թե նայես վերև՝ մի սարի վրա

Կտեսնես հսկա խաչը երկաթյա,

Իսկ մյուս սարին՝  յոթ եղբոր քրոջ

Գերեզման-մատուռը տե՛ս նորաոճ:

 

Մի խոսքով,  Տերը ներկա է այնտեղ,

Եվ մեղավորը դարձել է անմեղ,

Տարված հոգսերով առօրյա,  ճղճիմ,

Հավատում է մեր գեղջուկն արարչին:

 

Ա՜խ կարոտել եմ սուրբ եզերքը այդ,

Ուր անցան մանուկ օրերն աննկատ,

Ուր ընկան սիրո կուռքերն առաջին,

Եվ չի հիշեցնի ոչինչ իմ մասին:

 

Է՜,  թող մոռանան իմ պես անպետքին,

Միայն մի զույգ մոմ վառեն իմ պատվին,

Մինչև տուն դառնամ մեր Աստծո կամոք՝

Աննահանջ,  զորեղ՝ նոր հանդերձանքով:

ԳՆԱ՛, ԴԵՂԻՆ ԾԱՂԻԿ

Գ

Որ կողմ նայես՝ նույն  ծաղիկն է,

Բլրի  վրա  կամ  քարափին,

Ա՜խ  դու  անցած  սեր  իմ , Մանե՛,

Ա՛յն  ծաղիկը՝  սիրո՛,  դեղի՛ն:

 

Թեև  իմը  չես,  դու  չկաս,

Մենք  իրարից … հեռու  հավետ,

Բայց  ծաղիկն այդ  հուշում  է  պարզ՝

Անցյալը  միշտ  նայում  է  հետ:

 

Աչքերդ  եմ  հիշում,  Մանե՛,

Աղբյուրի  պես  զուլա՛լ, խնդու՛ն,

Եվ  ժպիտդ  ծիածանե … 

Վարսերիցդ  լույս  էր  հորդում:

 

Եվ  ծաղիկը այն  դեփ-դեղին,

Խորհուրդ  էր  մեզ  համար  ուրիշ,

Նույն  ծաղիկը … տե՛ս,  իմ  հոգին

Արբեցնում  է  որպես  հաշիշ:

 

Ո՜վ  բնություն, քո  մեջ  իրոք

Ոչինչ  անհետ, ա՜խ  չի  կորչում,

Տե՛ս,  այս  դաշտը՝  մի  դեղին  գորգ,

Ինձ  իր  անուշ  գիրկն  է  կանչում:

 

Դու  բացել  ես  անցյալի գոց

Մի  պատմություն՝ հի՛ն,  բայց  ծանոթ,

Դու  գթոտ  ես,  հրաշագո՛րծ,

Ինձ  օգնում ես՝ առնեմ  կարոտ:

 

Տե՛ս,  փարվել եմ  ծաղիկներին,

Բայց  դու … ու՞ր ես, դեղի՛ն  աղջիկ,

Կորսված  սեր  իմ  առաջին,

Դարձյալ  մնու՞մ ես  անառիկ:

 

Եվ  բացի  այդ՝  գիտե՞ս արդյոք՝

Մեկն  է  եկել  քեզնից զորեղ,

Նա՛,  որ  նորի  տերն  է  իրոք,

Եվ  վարում է  սիրտս  անղեկ:

 

Այնպես  որ՝  դու  մի՛  հիշեցնի … 

Զուր  տեղը  մի՛  թափիր  ջանք,  ճիգ,

Այս  նորը  թող  որ  շենացնի,

Իսկ  դու  գնա՛,  դեղի՛ն աղջիկ:

ՄՈՐՍ ԾՆՈՒՆԴԻՆ

Մ

Ձյուն  է  հիմա  սահմանին,

Ձյուն  է,  մայրի՛կ, իմ անգին,

Եվ  դիրքապահ  քո  որդին

Մտորում  է  քո  մասին.

Ա՜խ  այսօր  քո  ծննդյան

Օրն  է,  հոգի՛  դու  մեր  տան.

Կյանքդ՝  ջրի  պես  երկար,

Առողջություն  անսպառ,

Սիրտդ  ամեն  մի  զարկով

Ուրախ  լինի  զավակով,

Տեսնես  բերկրանքը  թոռան,

Սիրեն  քեզ,  չմոռանա՛ն,

Հոգիդ՝  լի  խինդ  անթախիծ,

Սիրված  մնաս  բոլորից,

Մնաս  մեր  տան  թագուհին,

Հարգված  մայր  ու  սիրված  կին:

Ինչ  էլ  մաղթեմ քեզ  հիմա,

Անշուշտ  շատ  քիչ  կթվա,

Քանզի  մայր  իմ,  ճշմարտի,

Արարիչ  ես  դու  կյանքի.

Երեք  զավակ-մոլորակ

Լցված  սիրով  քո  անհագ

Պաշտում  են  քեզ  հանց  Աստված,

Քո  սիրուց  են  դեռ  կախված:

Արդյո՞ք  պետք  են   սաղմոսներ,

Որոնցով  քեզ  գովերգեն.

Ա՜խ  ես  գիտեմ՝  սրտին  մոր

Որդու  սերն  է  կարևոր,

Որ  մենք  ի  ցույց  ենք  դնում

Ու  քեզ  խինդ  ենք  պարգևում,

Ի  սեր  այն  ընտանիքի,

Որի  անբիծ  ակունքի

Անկյունաքարն  ես, մայրի՛կ,

Հոգու  սյուն,  սիրո  տանիք:

 

Մաղթանքներն  այս  ջերմ,  խրթին,

Որ  միշտ  մոտ  են  քո  սրտին,

Հոգու  խորքից  անթաքույց՝

Սահմանապահ  քո  որդուց:

ԱՐՏԱԳԱՂԹՈՂՆԵՐԻՆ

Ա

Թեկուզ  մնաս  մի  քիչ  սոված

Եվ  հացն  ուտես  անջուր,  ցամաք,

Քո  հայրենի  հողին  դու  կա՛ց,

Եվ  մի՛  կտրիր  ծով  ու  ցամաք:

 

Աշխարհն  այսօր  հայահալած …

Ու  օջախդ  դեռ  կիսավեր,

Երկինք,  երկիր,  ծով  խառնված,

Ու՞ր  ես  գնում  օտար  ափեր:

 

Ծեր  ծնողդ  ա՜խ  քեզ  հետ  է

Իր  իղձերի  փունջը կապել,

Թե  գնում  ես՝  չես  գալիս  հետ,

Ինչպե՞ս  ասեն՝  մեզ  չեն  խաբել:

 

Դու  Սևանից  օրինակդ առ՝

Երկրիդ  ծոցում  դու  ծովացի՛ր,

Պապերիդ  պես  դու  դարեդար

Հայոց  քարից  հացդ  քամի՛ր:

ՍԵՐ

Ս

Թե  աստղերն են  զարկել  վրան,

Հետևում  են  համրաքա՜յլ,

Գիշերում  են  բարձիդ  վրա

Արցունքները  աստղափայլ,

Թե  թանաքն ես անփույթ վատնում,

Առանձնանում  աննկատ,

Եվ  եզակի  քո  լուսատուն

Անգո  լուսնյակն է  ագաթ,

Սիրտդ  լինում կարոտակեզ,

Միտքդ  զարկվում ափեափ.

Ու  դառնում ես  ականատես

Գիշերներին  աստղաթափ.

Ինչ-որ մի բան փոխվում  քո  մեջ,

Այլ  զգացում համակում.

Ապա  բացվում է էջ առ էջ

Բախտիդ  զրույցը թաքուն….

ԷԼ ՉԿԱՍ

Է

Ուշ եկար, շուտ գնացիր,

Ու ձեռքիս սազը տարար,

Ա՜խ երգս կիսատ թողիր,

Երբ լարիս խազը տարար:

 

Քո ծովում էլ լաստ չկա,

Խղճա՛, լողալ չգիտեմ,

Թե կանչեմ՝ իմաստ չկա,

Ուրիշի հարսն ես արդեն:

 

Չէիր հասել, բայց գռփել են

Կորիզները քո մրգի,

Կռիվ չէ, բայց լռել են

Մուսաները իմ երգի:

․․․

շարունակելի․․․

Ցանկ